2619 դիտում
10:09 15-01-2022
«Ջայլամային» քաղաքականությունը, հակառակորդի լկտիացումն ու Հայաստանի անտեսվող շահերը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Եթե սկզբնական շրջանում ինչ-որ կարծիքներ կային, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո հնարավոր է Հարավային Կովկասում քիչ թե շատ խաղաղություն ու կայունություն ապահովել, ապա ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի հույսերը սին են։ Ողջ 2021 թվականի ընթացքում հակառակորդն անընդհատ սադրանքների էր դիմում, սահմանային միջադեպեր ստեղծում, ներխուժում Հայաստանի տարածք, սպանում ու գերեվարում զինվորականների ու խաղաղ բնակչության ներկայացուցիչների և այլն։ Սակայն հակառակորդն այդպես էլ արժանի հակահարված չստացավ, որի արդյունքում Բաքվի լկտիությունն ու ինքնավստահությունը շարունակաբար աճում է։
Ուստի պետք է ենթադրել, որ 2022 թվականի ընթացքում սահմանային լարվածության ու միջադեպերի պակաս չենք ունենալու։ Դրա համար էլ տարին դեռ նոր մեկնարկած՝ հակառակորդը սրում է իրավիճակը։ Ադրբեջանը, կարծես, հակվել է այն մտքին, որ ինչ սադրանքի էլ դիմի, միևնույնն է, այս իշխանությունների օրոք անպատիժ է մնալու։ Իշխանության ղեկին հո Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չե՞ն, որ Ալիևը իր չափը ճանաչի: Դրա համար էլ վերջինս հերթական անգամ սանձերը բաց է թողել, հոխորտացել և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ եթե Հայաստանը չճանաչի իրենց տարածքային ամբողջականությունը, ապա իրենք էլ չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ բացահայտ հավակնություններ ներկայացնելով Զանգեզուրի, Սևանի, Երևանի ու ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։
Սա քիչ չէ, Ալիևն, ըստ էության, չի բացառում նոր պատերազմի հավանականությունը և դրան զուգահեռ ցույց է տալիս, որ ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի և միջազգային հանրության կարծիքի վրա։ Ըստ այդմ էլ, Ադրբեջանի նախագահը պնդում է, թե Բաքուն կշարունակի խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Այսպիսով, Ալիևը միանգամից դեմարշ է իրականացնում ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ անդամ երկրների, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեմ: Եվ թվում էր, թե Ալիևի այս հայտարարությունները կոշտ արձագանքի պետք է արժանանային Հայաստանի ղեկավարության կողմից: Սա՝ այն դեպքում, իհարկե, եթե ունենայինք խելամիտ ու պատասխանատու իշխանություններ։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն այս անգամ ևս իր ջայլամային քաղաքականության շրջանակներում ընդունակ չէ արձագանքել Ալիևի սպառնալիքներին, առավել ևս պորտը տեղը դնել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1528 դիտում
10:00 02-10-2019
ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվում է, սակայն շարունակում է նույն քաղաքականությունը. «Փաստ»
1627 դիտում
10:21 11-09-2021
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տրամաբանված չեն համարում. «Փաստ»
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին