2192 դիտում
17:00 15-01-2022
Բրիտանացի պատգամավորը ՀՀ-ին վերաբերող նախաձեռնություններում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, Ֆերիլ Քլարկը վստահություն է հայտնել, որ նրա նշանակմամբ երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պառլամենտական մակարդակով, զգալիորեն կաշխուժանան։
Դեսպան Ներսեսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆերիլ Քլարկին այս ողջ ժամանակահատվածում հայանպաստ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դեսպանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ է տանելու մի շարք ուղղություններով եւ այդ տեսանկյունից անգնահատելի է լինելու ՄԹ խորհրդարանում մեր բարեկամների օժանդակությունը։
Նշելով, որ իրեն համարում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ, Ֆերիլ Քլարկն ասել է, որ պատրաստ է հնարավորինս ներգրավված լինել Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններում:

Նմանատիպ նյութեր
1716 դիտում
19:12 29-04-2014
Այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ. ՀՀ ոստիկանապետ
1567 դիտում
15:13 21-04-2016
Կառավարությունը մշակում է զոհվածների ընտանիքներին եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավվելու կարգ
Այս բաժնից
775 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին
670 դիտում
20:07 25-12-2024
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը
871 դիտում
19:42 25-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են