211652_close_icon
views-count4679 դիտում article-date 19:12 18-01-2022

Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը. NEWS.am

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանի աշխատանքները պարալիզացված են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Գեւորգյանը։

«Հունվար ամսից մեր համայնքապետարանը չի աշխատում, աշխատողները չեն գալիս աշխատանքի՝ դեմ լինելով խոշորացմանը, հետեւաբար ես էլ չեմ գնում աշխատանքի։ Մարդիկ սպասում են, թե ինչ է որոշելու Կառավարությունը»,– ասաց Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատարը։

Նշենք, որ Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ լինելով խոշորացմանը, դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել։

Մեզ հետ զրույցում Սեմյոնովկայի վարչական ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն ասաց, որ երկու գյուղերի բնակիչները մինչեւ հունվարի 22–ը ժամանակ են տվել Կառավարությանը, որպեսզի հարցին լուծում տրվի, հակառակ դեպքում հունվարի 24–ին դիմելու են ծայրահեղ քայլի՝ ճանապարհ են փակելու։

Ճանապարհ փակելու որոշման մասին տեղեկություն չուներ Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատարը։

«Տեղյակ չեմ, շեֆը Սեմյոնովկայի վարչական ղեկավարի պաշտոնակատարն է, ես այդ հարցերին չեմ  խառնվում»,– ընդգծեց Վահրամ Գեւորգյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր