Ընդդիմադիր պատգամավորի նոր առաջարկը. պայմանագրային զինծառայողները՝ խնդրի առջև. ArmLur.am
ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հաննաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, հայտնում է ArmLur.am-ը։
Մասնավորապես, փոփոխություններից մեկով նոր հոդվածը կամրագրվի այսպես. «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:»:
Իսկ չորրորդ նախադասությունում «ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս» բառերը փոխարինել «սույն մասով սահմանված ամսական դրամական փոխհատուցումը հաշվարկելիս» բառերով:
Բանն այն է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։