1781 դիտում
10:42 20-01-2022
Արցախը պատրաստվում է լինել նախաձեռնող և համարձակ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի՝ Արցախի Հանրապետություն այցելությունը շարունակում է լարված պահել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հունվարի 18-ին, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին, հայտարարել էր, որ իր գերատեսչությունն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի հայտարարությունները Պեկրեսի հասցեին՝ Արցախ այցից հետո, սակայն ակնկալում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաները կտեղեկացնեն իշխանություններին իրենց այցերի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ արձագանքել էր Լը Դրիանի հայտարարությանը՝ մեղադրելով նրան դիվանագիտական էթիկետը խախտելու մեջ։ Անդրադառնալով անձամբ Պեկրեսին եւ Արցախ նրա այցին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան նշել է, որ երբ օտարերկրյա պետությունների քաղաքացիներն «անօրինական կերպով» այցելում են «Ադրբեջանի տարածք», ապա նրանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվում՝ նախատեսված երկրի վարչական եւ քրեական օրենսգրքով։
Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծելու խնդրին է անդրադարձել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը երեկ գերատեսչության տարեկան ամփոփման ասուլիսի ժամանակ։ Վերջին անգամ համանախագահները Ստեփանակերտում են եղել 2019 թ. վերջին։ Բաբայանը հույս է հայտնել, որ վաղ թե ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը պետք է կայանա, առավել եւս, որ համանախագահները շահագրգռված են եւ խոսում են այդ մասին:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի առավել կարեւոր ուղերձն այն է, որ այս տարվա շրջանակներում Արցախը պատրաստվում է «վարելու նախաձեռնողական, համարձակ եւ թիրախային, միաժամանակ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետեւելով ԱԳՆ-ի որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին»: «Շարունակելու ենք ակտիվորեն եւ համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- ընդգծել է Բաբայանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2992 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
1389 դիտում
09:43 21-10-2022
Ժողովրդավարական Արցախը չի կարող լինել ավտորիտար Ադրբեջանի կազմում․ «Հայաստանի Հանրապետություն»
961 դիտում
11:21 01-06-2021
Լինել պաշտպանված, նշանակում է լինել ուժեղ. «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1297 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»