2605 դիտում
09:59 21-01-2022
ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Ըստ տարբեր որակումների՝ Բադասյանը, հրաժարվելով առավել երկարամյա, փորձառու աշխատակիցներից, կարդային ջարդ է իրականացնում ՝ աշխատանքից ազատելով, օրինակ, Մաքսային վարչության բաժնի պետ Արամ Ազարյանին, որն, ի դեպ, Արթուր Վանեցյանի մորեղբայրն է: Աշխատանքից ազատվել էր նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանն ու այլք:
«Ոչ թե կադրային ջարդ, այլ կադրային քաղաքականություն»,- պաշտոնանկություններն այսպես էր մեկնաբանել Բադասյանը՝ հավելելով, որ իր վարած քաղաքականության հիմքում մեկ սկզբունք է ընկած՝ նախապատվությունը տրվում է այնպիսի աշխատակիցներին, ովքեր իրենց գործում համապատասխան ներուժ ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ՊԵԿ տարբեր վարչության ու բաժնի պետերի պաշտոնանկությունների պատճառներից է նաեւ այն, որ վերջիններիս առաջարկվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ ու պահպանել պաշտոնը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՊԵԿ նախագահ Բադասյանը ժպիտով հերքեց. «Մաքսային ու հարկային ծառայողներին դարձնել ՔՊ անդա՞մ… Ծիծաղելի է»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2739 դիտում
09:46 05-05-2016
Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել. ՀՀԿ անդամ դառնալ չի ցանկանում. «Ժողովուրդ»
3587 դիտում
10:10 01-06-2016
Ձերբակալված պաշտոնյաներին հասկացրել են, թե իրենց ճակատագիրը կախված է տված ցուցմունքներից. «Ժողովուրդ»
5120 դիտում
10:54 14-11-2018
Ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, պետք է ձայն տան ՀՀԿ-ին․ Շարմազանովը կատակում է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1300 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
832 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»