211652_close_icon
views-count28385 դիտում article-date 22:22 24-01-2022

ՀՀ Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դին 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 02։10-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնող քաղաքացին ինքնասպանություն է գործել։ 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված կենտրոնի հիվանդասենյակում դյուրակիր համակարգչի լիցքավորման լարով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Մ-ն։ 

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր