10557 դիտում
15:34 27-01-2022
Միջնակարգ դպրոցի մասնաշենքը վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը
Կառավարությունն այսօրվա նիստում համայնքային դպրոցի մասնաշենքը 10 տարով վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը:
Նախագծում ասվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել «ՍՋՆ ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի չօգտագործվող մասնաշենքի վարձակալման խնդրանքով՝ պարտավորվելով կատարել 1․300․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ:
ՊԳԿ-ն տեղեկացնում է, որ, որ ՀՀ Արարատի մարզպետարանը՝ որպես «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունն իրականացնող մարմին, Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել ՊՈԱԿ-ի տարածքից 840 քառ.մետր մակերեսով չօգտագործվող կիսակառույց երկհարկանի մասնաշենքը մրցութային եղանակով, տաս տարի ժամկետով վարձակալության տրամադրելու նպատակով հայտ, բայց միակ հայտատուն եղելէ «ՍՋՆ ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը:
Այդ պատճառով էլ Պետական գույքի կառավարման Կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 840 քառ.մետր մակերեսով տարածքն ուղղակի ձևով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել »ՍՋՆ ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ այն հետ վերցնելով «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից:
Ընկերությունը արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալներ է արտադրում և նախկինում կառավարությունից ստացել է մաքսային արտոնություն:

Նմանատիպ նյութեր
1206 դիտում
16:27 29-11-2014
Բացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը
992 դիտում
20:53 27-01-2015
Վանաձորի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքը շուտով շահագործման կհանձնվի
Այս բաժնից
1291 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»