7427 դիտում
15:36 29-01-2022
«Հովհաննես Թումանյան» մրցանակը շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտոր Վանո Եղիազարյանին
Սերգո Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2021 թվականի Հայաստանի գրողների միության և «Լոռվա ձոր» հայրենակցական միության համատեղ ստեղծած Հովհաննես Թումանյան մրցանակը շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտոր Վանո Եղիազարյանին «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԵՂԲԱՅՐ ՌՈՍՏՈՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ» գրքի համար։ Գրքում, մասնավորապես, ներկայացվում է, որ արդեն մեկ դարից ավելի Լոռվա ձորերում հնչող ու չլռող ասեկոսները ու դրանց պատասխան չտվող վերլուծական միտքը Թումանյանի Ռոստոմ եղբոր չարանենգ սպանությունը կապում էին նրա անբարոյականության, ցոփ ու շվայտ կյանքի, ընչաքաղցության և նման բացասական այլ երևույթների հետ: Այս ամենը մանրամասն վերլուծության է ենթարկել գրականագետը իր անցած տարի հրատարակված գրքում և փաստական հաստատուն հիմքի վրա ցույց տվել, որ նման կերպարի ձևավորումը կապված է եղել առաջին հերթին այն հակասության հետ, որ ժամանակին առաջացել էր Դսեղ, Ծաթեր,Մարց և հարակից գյուղերի անտառները հատող վաշխառուների ու Հովհաննես Թումանյանի գերդաստանի, առանձնապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից անտառապետ կարգված Հովհաննես Թումանյանի Ռոստոմ եղբոր միջև: Այն ժամանակ այդ անտառներից գոյացած փայտի վաճառքից գոյացած միջոցները միակ հնարավորությունն էր պահպանել Հայ Առաքելական եկեղեցու ծխական դպրոցների գոյությունը։ Իսկ դրան հակառակ տարածաշրջանի վաշխառումների համար Թիֆլիս-
Ալեքսանդրապոլ երկաթուղին լայն հնարավորություն էր ընձեռել անխնա հատել անտառները և առաքել Վրաստան՝ վաճառելու նպատակով Այս ամենը վերածվել էր կենաց ու մահու կռվի Թումանյանների և տարածաշրջանի հարստահարողների, նրանց դրդմամբ
այդ անտառներում ծառահատումներ կատարողների, բնականաբար, նրանց բարեկամների ու հարազատների միջև:
Գրականագետ Վանո Եղիազարյանը առեղծվածին ավելի խորությամբ ու ամբողջական հաղորդակից դարձնելու նպատակով ներկայացնում է Թումանյանների ընտանիքը՝ երեք եղբայրներով ու մյուս բարեկամներով, անգամ այն տարաձայնություններով, որոնք առաջացել էին Թումանյանների գերդաստանում հողատարածքների բաժանման ժամանակ։
Բնականաբար, այստեղ նկարագրվում ու ներկայացվում են 20-րդ դարասկզբի այս տարածաշրջանի Լոռվա գյուղերը՝ իրենց բնաշխարհով։ Հաջորդ հատվածում վեր է բարձրացվում այն գորդյան հանգույցը և թնջուկը,որոնք ավելի քան մեկ դար իրենց հստակ ու սպառիչ պատասխանները չունեին: Իսկ անցած դարասկզբին հենց դա էր թաքցվում,և այն պատճառ էր դարձել,որ հայրենասեր մեծ բանաստեղծը Հայոց հոգևոր առաջնորդի հետ համատեղ պայքար սկսեր հայկական դպրոցների վերականգման, դրանց նյութական ապահովմանհամար։Իսկ դրա նյութական հիմքը կարելի էր հայթայթել այստեղի անտառներում,քանի որ անտառները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին էին պատկանում։
Հեղինակը ճշմարտացիորեն նկատում է, որ Հովհաննես Թումանյանը հասկանալով առկա բարդ իրավիճակը՝ խնդրի լուծումը հնարավոր էր համարում միայն իր նվիրյալ եղբայր Ռոստոմի օգնությամբ, որին վստահում ,գնահատում ու համագաղափարակից էր համարում։ Իսկ եղբայրը գիտակցաբար անզիջում պայքարի մեջ էր մտել հանուն այդ վեհ ու Աստվածահաճո նպատակի համար,դրա դիմաց ստանալով բանսարկությունների,սարքովի պատմությունների ,սպառնալիքների տեղատարափ։ Գրականագետը ներկայացնում է <<ժողովրդական բանահյուսության>> տվյալ ժամանակի որոշակի դրսևորումները,որոնք խոսքուզրույցների,զրպարտությունների, հին եւ նոր պստմությունների տեսքով արտահայտվում էին տարբեր գյուղերի բնակչության շրջանում։
Հեղինակի վերլուծությունները որքան սառնասիրտ ու զգացական են ,այնքանով էլ փաստական ,քանի որ դրանց հիմքում Հայաստանի և Վրաստանի տարբեր արխիվներում պահվող նյութերն են,ընդհուպ
դատական դատական նիստերի արձանագրությունները։
Վերլուծությունները մի կողմից ցույց են տալիս Թիֆլիսում Թումանյանների գերդաստանի ջանքերը ազգային խնդիրների լուծման գործում, մյուս կողմից` էլ հայ կոչեցյալ գործիչների հակաթումանյական գործողությունները (տարբեր թերթերում. տպագրվող հոդվածների, հրապարակումների տեսքով),որոնք նպատակ ունեին վարկաբեկել Ամենայն Հայոց Բանաստեղծին և նրա գերդաստանին։
Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ վարկաբեկելով և անվանարկելով Թումանյաններին, նպատակը դարձյալ նույնն էր` տարածաշրջանի անտառների անխնա հատումը, որի հետ այդպես էլ չհամակերպվեցին Թումանյանները և դրա արդյունքում Ռոստոմը մահացու գնդակ ստացավ և որպես հիշատակ խառը, մեկ դարից ավելի չլռող բանսարկու պատմությունների շարք, որոնք մինչև վերջերս լոռվա գյուղերում ներկայացնում էին որպես թաքուն ու խորհրդավոր, անգամ արկածային և առեղծվածային պատմություների ձևաչափով։ Իսկ Թումանյանները որպես հարենի հող ու ջրի իրական տիրոջ կամային բնավորությամբ մարդիկ,նախ և առաջ Ռոստոմի միջոցով իսկական տղամարդկային վճռականությամբ ու հաստատակամությամբ պաշտպանում էին անտառը թալանից՝ հանուն հայկական դպրոցի և ապագա սերունդների։ Եվ սա այն եզակի դեպքերից էր, երբ հանրությունը, որին ժողովուրդ համարել չես կարող, փորձել է մեծն Թումանյանին վնասելու նպատակով ստեղծել ու պահպանել այդ նույն անընդհատ կտրվող ու ոչնչացվող անտառներում ապրող մարդու մեկ դար ապրող ու սերնդե սերունդ փոխանցվող բամբասանքը։
Հովհաննես Թումանյանին իր կենդանության օրոք վիճակված էր տեսնելու իր երկու եղբայրների և որդու մահը։ Գրքի հեղինակը իրավացիորեն նկատում է,որ մեծ բանաստեղծի սիրելի եղբայր Ռոստոմը սպանվել է 1915 թվականին դավադիր կրակոցից, կրտսեր եղբայր Արտաշեսը 1916 թվականին զոհվել է ռազմաճակատում, մյուս եղբայր Արշավիրը 1921 թվականին մահացել է տիֆից։ Ավելի ուշ՝ 1918 թվականի նոյեմբերին, Վանից նահանջելու ճանապարհին սպանվել է Թումանյանի ավագ որդի Արտավազդը։
Հայոց ազնվականության վերջին բանաստեղծին դժվարին ու դաժան ճակատագիր էր վիճակված, որի առանձին էջերն անգամ 100 տարի անց կարիք ունեն նման վերլուծությունների, պարզաբանումների ու եզրակացությունների,ինչը և կատարել գրքի հեղինակը։ Չէ ո՞ր մարդկային մաքրության արժեքային համակարգին էին նվիրված մեծն Թումանյանը և իր գերդաստանը։
Եզրակացություն, որի հետ չես կարող չհամաձայնվել։ Առիթը օգտագործենք և շնորհավորենք Վանո Եղիազարյանին Հովհաննես Թումանյանի մրցանակը շնորհելու առթիվ։ Իսկ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19֊ին, անձամբ առիթ կունենանք Վանո Եղիազարյանին շնորհավորելու այդ առթիվ` նոր ստեղծագործական թռիչքների մաղթանքներով»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
41328 դիտում
21:14 30-03-2018
Նախագահի հրամանագրով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»