211652_close_icon
views-count2834 դիտում article-date 00:06 30-01-2022

Եթե Արմեն Սարգսյանից ակնկալում էինք, որ պետք է ՍԴ դիմի, բայց նա չէր դիմում՝ հիմա նույնիսկ այդ ակնկալիքները չենք կարող ունենալ․ «Առերեսում», ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»,– ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 23–ին հրապարակված հրաժարականում։

Ըստ նրա՝ «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»։ Ո՞ւմ է հասցեագրված վերջին ակնարկը։

Նախագահի հրաժարականի առնչությամբ այս եւ այլ հարցադրումների են անդրադառնում «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը եւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։

Անդրադարձ կատարվեց նոր նախագահի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն իսկ հրապարակած չափանիշին՝ «Նախագահը, կառավարությունը և խորհրդարանի մեծամասնությունը պետք է քաղաքական ներդաշնակություն ունենան»։ Արդյոք զսպումների և հակակշիռների փոխարեն՝ ունենալու ենք առավե՞լ միաբեւեռ իշխանություն։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր