211652_close_icon
views-count16797 դիտում article-date 13:52 30-01-2022

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, Ճապոնիան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ճապոնիայի առափնյա պահպանությունն արձանագրել է Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ անհայտ արկի արձակում։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս առնչությամբ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, գրում է Tert.am-ը։

Ենթադրյալ հրթիռային փորձարկումների կապակցությամբ Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է ճգնաժամային շտաբ։

Ավելի ուշ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ չնայած հրթիռի ճշգրիտ բնութագրերը դեռևս վերլուծվում են, ենթադրվում է, որ բալիստիկ հրթիռի ստանդարտ ցուցանիշների հիման վրա արկը թռել է մոտ 800 կմ, հասնելով երկու հազար կիլոմետր թռիչքի առավելագույն բարձրության, իսկ թռիչքի ժամանակը՝ մոտ 30 րոպե։

Հաղորդվում է նաև, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ճապոնիայի կառավարությունը «խիստ բողոք» է հայտնել ենթադրյալ հրթիռի արձակման կապակցությամբ։

Մինչդեռ հարավկորեական Yonhap գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հայտնում է, որ ԿԺԴՀ-ն իբր մեկ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով հյուսիսկորեական Չագանգդո նահանգի տարածքից։

Նմանատիպ նյութեր