5702 դիտում
09:58 05-02-2022
Պատերազ՞մ, թե՞ խաղաղություն. Ուկրաինայի սահմանամերձ քաղաքներում․ «Ամերիկայի ձայն»
Դոնեցկից և Լուգանսկից հետո Դնեպրը ուկրաինական վերջին խոշոր քաղաքն էր, որոնք 2014 և 2015 թվականներին հայտնվեցին Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողական ուժերի ապստամբության թատերաբեմում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հիմնականում այս քաղաքում կազմավորված ուժերն էին, որոնք դուրս ելան ընդդեմ անջատողականների: Եվ ահա այսօր նրանք մեծ մտահոգությամբ են հետեւում այսօր զարգացող իրադարձություններին, երբ Մոսկվան շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունն Ուկրաինայի սահմաններին:
«Մենք արդեն անցել ենք սրա միջով։ Ես կռվել եմ մինչև 2016 թվականը’’, ասում է Միխայիլ անունով հանդես եկող նախկին դիպուկահարը: ‘’Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը»,- ասում է նա։
Պատերազմը, որն այստեղ հազարավոր կյանքեր խլեց, այժմ սպառնում է վերադառնալ: Քաղաքը պատրաստվում է վատթարագույնին՝ հիմնանորոգելով իր հին խորհրդային ժամանակների բունկերները, որոնք, ճակատագրի հեգնանքով, կոչված էին պաշտպանելու քաղաքացիներին ՆԱՏՕ-ի հարձակումից:
Վիտալի Կերդրուկը, որը պատասխանատու է քաղաքի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի համար, ասում է, թե «Այս ապաստարանը միշտ պատրաստ է։ Պարբերաբար ստուգում ենք խողովակները, լույսը, ջուրը, անհրաժեշտ ամեն ինչ, որ անհրաժեշտության դեպքում մարդկանց ընդունենք»,- ասում է նա։
Չնայած պատերազմի սպառնալիքին, քաղաքն այնուամենայնիվ շարունակում է իր բնականոն ռիթմը: Իրենց աշխատանքը ոչ մի օր չեն դադարեցրել քաղաքի օպերայի և բալետի թատրոնի արտիստները:
«Շատ ուկրաինացիներ Ռուսաստանում բարեկամներ ու ընկերներ ունեն, բայց իրավիճակն այսպես է զարգացել. Մենք սովորել ենք այս ցավին և ապրում ենք դրանով»,- ասում է Տատյանա Գալնիկը` Դնեպրի օպերայի թատրոնից:
Ուկրաինայի սահմանին ամիսներ շարունակ ռուսական զորքերի կուտակման արդյունքում առաջացած լարվածությունն այժմ վերածվում է տառապալից անորոշության, երբ մարդիկ այստեղ սպասում են, սպասում ու շարունակ տալիս նույն հարցը. պատերազ՞մ, թե՞ խաղաղություն:

Նմանատիպ նյութեր
3973 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
2695 դիտում
10:26 24-11-2016
Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
2232 դիտում
09:37 13-07-2019
Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին․ Ջուդի Չու․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»