211652_close_icon
views-count5733 դիտում article-date 23:50 09-02-2022

Պանթեոնում նշվեց Վահան Տերյանի ծննդյան օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոմիտասի անվան պանթեոնում նշվեց Վահան Տերյանի 137-ամյակը։

Պոետի ժառանգներից, անվանի մտավորականներից, լրագրողներից, գրողներից, տերյանասերներից բացի՝ ներկա էին նաև բազմաթիվ աշակերտներ։

«Հայ ասպետ» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Գևորգյանի հետ պանթեոն էին եկել դպրոցի 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները, իսկ Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները Պանթեոն էին եկել տնօրենի՝ Արուսյակ Բաղդասարյանի և փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսոպցչուհի Գոհար Հայրունու և տնօրենի՝ կազմակերպչական գծով տեղակալ Մարինեն Պետրոսյանի գլխավորությամբ։

Վահան Տերյանի մասին որոշ անդրադարձից հետո աշակերտներն ասմունքեցին Տերյանի բանաստեղծությունները և կատարեցին պոետի խոսքերով գրված երգեր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 334+
334+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր