211652_close_icon
views-count1597 դիտում article-date 14:08 13-02-2022

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում. քննարկվել են նաև Փարիզում բնակվող հայերին առնչվող հարցեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիա այցի երկրորդ օրվա օրակարգի մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այցելեցի Հայ Ավետարանական եկեղեցի և հանդիպում ունեցա Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվավոր փոխնախագահներ պատվելի Հովել Միքայելյանի (Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ) և Ռենե Լևոնյանի հետ (Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ)։

Այնուհետ եղա Սևրի «Սամուել-Մուրատ» (Collège Samuel Mourad, Sèvres) վարժարանում, շրջայց կատարեցի։ Ընդգծեցի, որ, որպես հայ մարդ, մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով դպրոցն այս կարգավիճակում։ Այստեղ պատմություն է կերտվել, և այն ոչ մի գնով չպետք է փակի իր էջը։

Հաջորդ հանդիպումը Փարիզի միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Առնո Նգաչայի հետ էր, որի ընթացքում քննարկեցինք ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններին, այնպես էլ Փարիզում բնակվող հայերին առնչվող հարցեր։

Պաշտոնական հանդիպումից հետո այցելեցի Փարիզի Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցի, ծանոթացա եկեղեցու հարուստ պատմությանը, վերանորոգման արդյունքներին: Օրն ամփոփեցի՝ պատասխանելով ֆրանսահայ լրատվամիջոցների հարցերին»:

Հիշեցնենք, որ այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր