20395 դիտում
22:28 14-02-2022
Ավտովթար Գորիսում. բախվել են Mercedes-ը, BMW X5-ը և կայանված Audi A6 -ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մանուչարյանի կողմից նյութեր են նապապատրաստվում փետրվարի 12-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 18:20-ի ահմաններում, Երևանի բնակիչ, 44-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Արցախյան խճուղում՝ «Նոյ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել է Գորիսի բնակիչ, 45-ամյա Արմեն Ս.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ է ընթացել և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 41-ամյա Արտյոմ Ա.-ի կողմից վարած Audi A6 մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 45-ամյա Գարրի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+