2060 դիտում
09:25 15-02-2022
Փաշինյանն իր «ձեռքն է վերցնում» հանձնաժողովի աշխատանքները․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրվա իշխանությունները ձևավորել են 44-օրյա պատերազմն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որը երեկ սկսեց իր աշխատանքները: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով իշխանության կողմից կազմակերպված հերթական շոուն։ Երեկ էլ ընդդիմադիրները հայտարարեցին, որ «քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է, օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի»:
Նշելով, որ «օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ», ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Երեկ իշխանական պատգամավորների կողմից հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանը նույնպես կկանչվի հանձնաժողով՝ «վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողով կանչվողների ցուցակը նախապես քննարկվել ու համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, նա հստակ ցուցումներ է տվել և հանձնարարել առանց իր գիտության «ինքնագործունեությամբ չզբաղվել»։
Թերթի տեղեկություններով, նա կարգադրել է նաև հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու թեմայով վարկաբեկիչ արշավ կազմակերպել ընդդիմադիր խմբակցությունների դեմ, միևնույն ժամանակ հատուկ թիրախավորել թեմայի հետ կապված առավել ակտիվ պատգամավորներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3777 դիտում
00:10 04-02-2014
Կիևում ոստիկանը բարիկադներում գտնվող սիրած աղջկա ձեռքն է խնդրում. տեսանյութ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»