211652_close_icon
views-count2248 դիտում article-date 22:02 19-02-2022

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղի 27 երեխաների

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Աշան գյուղի մանկապարտեզում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանում ՝ կողմերի սահմանազատման գծի երկայնքով, հաղորդում Է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր մարդասիրական ակցիա է իրականացվել Մարտունու շրջանի Աշան բնակավայրում։ Մանկապարտեզում 27 երեխա ստացել է զարգացնող խաղեր, նկարչական հավաքածուներ, պլաստիլիններ», - պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Խաղաղապահներն ու բարերարները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի մանկապարտեզի շենքում, որտեղ 27 երեխաների հանձնվել են փափուկ խաղալիքներ, գրքեր  եւ զարգացնող խաղեր, ինչպես նաեւ գրենական պիտույքներ։

2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները պլանավորել են  Լեռնային Ղարաբաղի քաղաքներում, գյուղերում եւ հեռավոր շրջաններում, այդ թվում ՝ Լաչինի միջանցքում, ավելի քան 30 հումանիտար ակցիաների իրականացում, տեղեկացնում է News.am-ը:

Նմանատիպ նյութեր