211652_close_icon
views-count1249 դիտում article-date 16:16 12-02-2022

ՌԴ խաղաղապահները բարերարների հետ միասին մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի մանկապարտեզում

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի մանկապարտեզում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր Ստեփանակերտ քաղաքում թիվ 5 մանկապարտեզում մարդասիրական ակցիա է անցկացվել, երեխաներին մոտորիկան զարգացնող ուսուցողական խաղեր, նկարչական հավաքածուներ, մատիտներ, գուաշներ են տրվել։ Հաջորդ շաբաթ նախատեսվում են նաեւ նպատակային մարդասիրական ակցիաներ Ստեփանակերտ քաղաքում եւ հարակից գյուղերում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին մանկապարտեզի միջոցառումների դահլիճում փափուկ եւ ուսումնական խաղալիքներ, ինչպես նաեւ գրենական պիտույքներ են հանձնել եւ նվիրել 100-ից ավելի երեխաների:

«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Ստեփանակերտի հինգերորդ մանկապարտեզում։ Մանկապարտեզ է հաճախում 117 երեխա։ Շնորհակալություն հերթական ակտիվ փոխգործակցության համար, որը արդյունավետ կլինի նաեւ ապագայում»,- ասել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները նախատեսում էին ավելի քան 30 մարդասիրական ակցիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքներում, շրջաններում եւ հեռավոր գյուղերում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ներքին տեղահանվածների, կարիքավոր բնակիչների եւ բազմազավակ ընտանիքների համար։

Նմանատիպ նյութեր