211652_close_icon
views-count2292 դիտում article-date 23:15 20-02-2022

Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելն է. Արտակ Բեգլարյան

ՉԿԱ ԱՐՑԱԽ՝ ԱՌԱՆՑ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԵՒ ՀԱԿԱՌԱԿԸ...

Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը, իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով, երբ կրկին Արցախի գլխին կախվեց ֆիզիկական գոյության վտանգը, սակայն մեր վճռականության ու ջանքերի շնորհիվ կարողացանք որոշ չափով կայունացնել իրավիճակը և շարունակել ընտրված դժվարին ճանապարհը:

Թեև մեր արդար պայքարի ճամփան դարձել է ավելի ծանր ու երկար, սակայն, միևնույն է, մեր վերամիավորման վերջնանպատակը մնում է անփոփոխ: Իսկ նախքան այդ պետք է Արցախը պահել հայկական և անընդհատ ամրացնել: Ուստի, ով ունի նույն ազգային նպատակները, ուրեմն ունի իր բաժին անելիքներն այդ պայքարում:

Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է:

Արցախը եղել է ու հավերժ կլինի հայկական»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր