2203 դիտում
17:36 15-11-2021
«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք». Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայկական համայնքների հետ՝ և՛ լայն կազմով, և՛ առանձին համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմերի:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպումների ժամանակ պետական նախարարը, շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախի հանդեպ Սփյուռքի ցուցաբերած սրտացավության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ապագայի ծրագրերը: Նա ընդգծել է, որ առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարատև ու միասնական աշխատանք՝ մեծապես փոխելով Սփյուռքի ներգրավվածության ձևաչափերն ու աջակցության տեսակները:
«Անհրաժեշտ է թոթափել հիասթափությունը և լծվել խելացի ու համբերատար ջանքերի իրականացմանը, ինչպես նաև անցյալի սխալների վերլուծության հիման վրա ապագայի պլանավորմանն ու կերտմանը: Անկախ վստահության առկա ճգնաժամից ողջ հայության մեջ՝ բոլորը կարող են լուծումներ ու մեխանիզմներ գտնել Հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը նպաստելու հարցում: Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած մտքերի փոխանակման ընթացքում պետական նախարարը պատասխանել է Արցախի ներկա ու ապագա անվտանգությանը, ժողովրդագրությանը, տնտեսությանն ու այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցերի:

Նմանատիպ նյութեր
2984 դիտում
17:33 08-10-2022
Եթե Ալիևը կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախը, ապա նա սխալվում է. Բեգլարյան
2292 դիտում
23:15 20-02-2022
Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելն է. Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
523 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
556 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1165 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN