25505 դիտում
22:24 23-02-2022
Խոշոր ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը Nissan-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արմեն Եղիազարյանը իր վարած NIssan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պաշտպանիչ հատվածին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ;
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանն ու Ռաֆիկ Գյուլնազարյանը:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+