211652_close_icon
views-count21231 դիտում article-date 12:14 26-02-2022

Եկել է վճռորոշ պահը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը և Ուկրաինայի` ԵՄ անդամակցության հարցը:

«Եկել է վճռորոշ պահը մեկընդմիշտ փակելու բազմամյա քննարկումը և որոշում կայացնելու՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել ենք հետագա գործուն օգնության և ուկրաինացիների ազատ ապագայի համար հերոսական պայքարի մասին»,-Intagram-ի իր էջում գրել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր