211652_close_icon
views-count2615 դիտում article-date 16:38 26-02-2022

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը. Ալեն Սիմոնյան

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Այդ տարիներն արդյունավետ էին փոխվստահելի գործընկերություն հաստատելու համար։

Մեր ժողովուրդներին միավորում է նաև դարերի փորձություն անցած սերտ բարեկամությունը, որի լավագույն ապացույցը Լեհաստանի հայ համայնքն է։

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-լեհական փոխգործակցությունը նոր մակարդակի կբարձրացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր