211652_close_icon
views-count2173 դիտում article-date 14:24 07-03-2022

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ գրեթե անհնար է լինելու Ռուսաստանի հետ համաձայնությունը` Ղրիմը եւ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով:

Նմանատիպ նյութեր