1655 դիտում
10:05 09-03-2022
Նոր վարկ ու նախագիծ. ինչ հարցեր են ԱԺ օրակարգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարում: Օրակարգում ընդամենը երկու հարց է՝ ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:
Ի տարբերություն առաջինի՝ վերջին նախագիծը խորհրդարանում երկու ընթերցում չի անցնելու. պատգամավորներն Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ վերցնելու մասին համաձայնագիրը կա՛մ հաստատելու են, կա՛մ չեն հաստատելու: Ի դեպ, ըստ ներկայացված նախագծի՝ ԱՄՀ-ից Հայաստանը երկու փուլով ընդհանուր առմամբ 315 մլն ԱՄՆ դոլար կարող է ստանալ: Ինչ վերաբերում է ծխախոտներին վերաբերող հարցին, ապա ՀՀ կառավարությունն այս նախագծով հստակեցնում է՝ ինչ ասել է ծխախոտային փոխարինիչ:
Ըստ ներկայացված փաթեթի՝ ծխախոտի փոխարինիչներ են համարվում էլեկտրոնային կամ մորտկոցային հիմքով, մրգային տարբեր համեր ունեցող ծխախոտները: Ո՞րն է ծխախոտի մասին նոր նախագծի իմաստը կամ նպատակը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագծի պատմության ու դրա հիմնավորման՝ նախագծի նպատակը սոսկ սահմանելն է, թե որն է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը»:
Փաստորեն, ընդամենը բառակապակցություն հստակեցնելու հարց են խորհրդարանի լիագումար նիստում ներառել, այն էլ՝ արտահերթ ձեւաչափով, խիստ հրատապ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
18434 դիտում
09:30 21-02-2018
Վարկ վերցրու՝ գնա սաունա. արտոնյալ վարկ շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին «Հայկական ժամանակ»
1611 դիտում
10:22 04-02-2022
ԱԺ նստաշրջանի օրակարգը՝ ձանձրալի. ինչ հարցեր են օրակարգում. «Ժողովուրդ»
793 դիտում
09:33 15-06-2023
Ինչ հարցեր են ընդգրկված ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
784 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1042 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2338 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ