1440 դիտում
09:49 10-03-2022
Պարապուրդի մատնված հանձնաժողովը մերժեց ընդդիմադիրներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի՝ պարապուրդի մատնված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրերս կրկին մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահությանն առաջարկած են եղել երեկ՝ մարտի 9-ին, նիստ հրավիրել:
Տեղեկացանք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ առաջարկվել է օրակարգում երկու հարց ներառել՝ առաջինը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման մասին է եղել, երկրորդը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանն ու դրանից բխող հետեւանքները տեղի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայ համայնքի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանի գլխավորած հանձնաժողովն անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է արտահերթ նիստ անկացնելու առաջարկը՝ փաստացի խուսափելով վերոնշյալ թեմաները քննարկման առարկա դարձնել:
Մերժման մեջ հանձնաժողովի երաժշտասեր նախագահը նշել է, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պաշտոնատար անձանց մասնակցությամբ նիստը հանձնաժողովի նիստ չի համարվում: Տարակուսելի է առնվազն, թե ինչպես է Աղաջանյանը որոշել՝ որեւէ հարցի քննարկում որ դեպքերում կարելի է քննարկել հանձնաժողովի նիստում, որ դեպքում՝ ոչ, եթե ո՛չ «ԱԺ կանոնակարգ» օրենքում, ո՛չ հանձնաժողովի աշխատակարգում այդ մասին որեւէ սահմանում չկա:
Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն իհարկե փորձեց նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը լսել, նա, սակայն, մեր զանգերն անհաղորդ թողեց: Թե ինչու է ոչ միայն ԱԺ-ի, այլ նաեւ պետության համար խիստ կարեւոր այս հանձնաժողովը պարապուրդի մատնված (8-րդ գումարման ԱԺ-ի ձեւավորումից ի վեր ընդամենը մի քանի նիստ է արել) ու ինչու է մերժում օրախնդիր հարցերը քննարկման առարկա դարձնել, լրջագույնս մտորելու տեղիք է տալիս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2966 դիտում
09:31 11-03-2017
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»
4148 դիտում
10:27 26-05-2017
Վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված. ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը. «Ժողովուրդ»
1467 դիտում
10:00 18-12-2020
Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են