1907 դիտում
10:41 10-03-2022
ԱԱԾ-ն հարցաքննել է պատգամավորներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցված քրեական գործի քննությունից: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն օրերս գնացել է Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ է գնացել նաեւ հարցաքննելու ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջեւ ոչ հաճելի դիմելաձեւի եւ արտահայտությունների հետեւանքով: ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով:
Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն. Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը եւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը գործով ճանաչվել են տուժող»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
11203 դիտում
10:48 15-09-2018
Դատավորին «հարցաքննել են». ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետքերով. «Ժողովուրդ»
2850 դիտում
18:37 11-06-2014
Ես մեր պատգամավորներին հարգում եմ, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել. Հովիկ Աբրահամյան
2168 դիտում
09:17 29-05-2014
Զորամասում մահացած Ներսես Կարապետյանի ընտանիքի անդամներին առաջին անգամ հարցաքննել են․ Ժողովուրդ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»