1297 դիտում
10:01 11-03-2022
Չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը․ Վանեցյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մենք դեմ չենք սահմանների բացմանը, ավելին՝ մեր քաղաքական ուժը եւ անձամբ ես խորապես համոզված ենք, որ հարաբերությունները հարեւանների հետ պիտի նորմալ, բնականոն զարգանան, բայց մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում. Հայաստանը պիտի գործոն ու սուբյեկտ լինի այս գործընթացներում»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ հեռանկարում մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը։
«Ցավոք, մենք այսօր չունենք իշխանություն, որն ի վիճակի է, կամք ու ցանկություն ունի առաջ տանելու մեր ազգային ու պետական շահերը, հետեւաբար զարմանալի չէ, որ հանրության հետ աշխատանքը կառուցում են հենց այս բանաձեւի ներքո՝ «սահմանները բացվեն, տնտեսությունը կլավանա, կհարստանանք»։ Մեր ժողովրդին նորից մոլորեցնում են, շարունակում են մոլորեցնել»,- նշել է Վանեցյանը։
«Ի՞նչ է առաջարկել այս իշխանությունը. այսպես կոչված բեռներից ազատվել, լավ ապրել։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում. ունենք կորցրած թիկունք, կորցրած կարողություններ, անվտանգություն, բայց որեւէ կերպ ավելի լավ չենք ապրում։ Ավելին՝ շատ ավելի վատ ենք ապրում։ Եվ իմ այս պնդման յուրաքանչյուր բառ հիմնավորված է ու հաշվելի։ Հիմա հարց եմ տալիս՝ բացի վնասից, այս իշխանություններն ի՞նչ են տվել մեզ»,- ասել է ընդդիմադիր գործիչը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»