211652_close_icon
views-count1782 դիտում article-date 14:14 16-03-2022

ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին միաձայն կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» Է քվեաարկել 216 մարդ, երեքը ձեռնպահ են մնացել:

«Վեհաժողովը, միաձայն քվեարկելով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ Է արել՝ միջնորդել, որպեսզի Ռուսաստանն «անհապաղ դուրս գա Եվրոպայի խորհրդից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Վեհաժողովը գտնում Է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլեւս չի կարող լինել կազմակերպության անդամ պետություն»,-նշվում Է նրանում: Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել Էր, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել Է, ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել Է ԵԽ-ի գլխավոր քարտուղարին:

«Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին որոշումն ընդունվել Է: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել Է կազմակերպության գլխավոր քարտուղարին»,-մարտի 15-ին Տոլստոյը գրել Է իր Telegram-ալիքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դուրս Է գալիս սեփական կամքով, դա կշռադատված եւ լավ մտածված որոշում Է»: Ռուսաստանը նաեւ կչեղարկի Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եւս չորս կոննվենցիաներ եւ, հնարավոր Է, մի շարք փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՌԴ-ի շահերին, հայտարարել Է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր