2027 դիտում
23:40 16-03-2022
Կայացավ «5165 շարժման» մամուլի ասուլիսը Արցախի հարցում վերջին զարգացումների թեմայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 16-ին «5165 շարժումը» հրավիրել էր մամուլի ասուլիս Արցախի հարցում վերջին զարգացումների թեմայով, որի նպատակն էր հանրությանն իրազեկել ընթացիկ վտանգավոր գործընթացների վերաբերյալ և ներկայացնել մեր գնահատականները։
«5165 շարժման» դիրքորոշումները ներկայացրեցին շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը և Հովհաննես Ղազարյանը։
Արցախում և Արցախի հարցում վերջին զարգացումների վերաբերյալ ասուլիսի թեմատիկ կետեր, հարցադրումներ և թեզեր
Թեմատիկ կետեր | հարցադրումներ | Թեզեր | |
|
Ադրբեջանի 5 առաջարկները և դրանց վերաբերյալ Հայաստանի պատասխանը | 1/ Ի՞նչ են բովանդակում, ի՞նչ են նշանակում Ադրբեջանի առաջարկությունները 2/ Ի՞նչ էր նշանակում ՀՀ-ի պատասխանը 3/ Ինչպիսի՞ն պիտի լիներ ՀՀ-ի պատասխանը |
1/ Ադրբեջանի առաջարկների մեջ փոխզիջումային բովանդակություն չկա, դրանք հայկական կողմին միակողմանի զիջումների պարտադրելու տրամաբանության մեջ են արված։ Այստեղ բացարձակ բացակայում է ԼՂ հարցը, կարծես նման հարց չի էլ եղել։ 2/ Ադրբեջանն իր առաջարկները զուգորդում է ռազմական ճնշմամբ, Արցախի բնականոն կյանքը խաթարելով ու բնակչությանն ահաբեկելով, միևնույն ժամանակ առաջարկներից երրորդը վերաբերում է մեկը մյուսի անվտանգությանը չսպառնալուն։ 3/ Հայաստանի պատասխանից նույնպես կարելի է ենթադրել, որ չկա Արցախի հարց։ Շեշտվում է այն, որ ՀՀ-ն ու ԱդՀ-ն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ․, սակայն չի շեշտվում մինչ օրս հայկական դիվանագիտության մեջ տեղ գտած այն թեզը, որ Արցախը կապ չունի Ադր-ի տարածքային ամբողջականության հետ 4/ Առաջ է քաշվում այն թեզը, որ Արցախի հարցը իրավունքների ու անվտանգության հարց է, այլ ոչ տարածքային։ Այս թեզը շատ հանգիստ կարող է մեկնաբանվել այնպես, որ, իբր կարևորը Արցախում մարդկանց անվտանգության ու իրավունքների ապահովումն է, կամ որ այդ մարդիկ կարող են նաև Արցախից դուրս էլ ապահով ապրել։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բացարձակ խոսք չի գնում։ Այսպիսով ազգային ինքնորոշման իրավունքից հարցը վերածվել է մարդկանց իրավունքների ու անվտանգության հարցի։ 5/ Հայկական դիվանագիտությունը չի խոսում իր կարմիր գծերի մասին։ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը դրա հերթական վկայությունն է, ցույց է տալիս, որ գործող իշխանությունների համար Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում ընդունելի է։ Ադրբեջանի հետ խաղում են պասերով։ Շատ դեպքում մենք ստանում ենք տեղեկություններ Ադրբեջանի կողմից, որը հետո հաստատվում է Երևանի կողմից։ 6/ Մինչդեռ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի գործընթացում։ |
|
Էներգետիկ ճգնաժամն Արցախում․դրա հումանիտար հետևանքները | Ինչու՞ չի կարգավորվում գազատարի և էներգամատակարարման խնդիրը։ | 1/ Հումանիտար այս ճգնաժամը կռվան է գործող իշխանությունների համար առ այն, որ Ադրբեջանից է կախված Արցախում հումանիտար իրավիճակը, սրանով հող է նախապատրաստվում Արցախի հարցը Ադրբեջանի կազմում կարգավորվելու և այն որպես զուտ մարդկանց իրավունքների հարց ներկայացնելու թեզերը կյանքի կոչելու համար։ 2/ Իրավիճակը կօգտագործվի՝ ի նպաստ խաղաղության դարաշրջանի կեղծ փաստարկումների։ 3/ Արցախից հայերի արտագաղթը ուղիղ համեմատական է ՀՀ-ից ֆինանսական աջակցության նվազմանը։ 4/ ՆՓ-ը չի դիմում միջազգային հանրությանը, չի բարձրացնում հումանիտար խնդիրները ՀՀ միջազգային գործընկերների, առաջին հերթին ռազմավարական դաշնակցին։ 5/ էներգետիկ ճգնաժամի վերացման պետական քաղաքականություն չկա, ամեն ինչ թողնված է մասնավոր նախաձեռնությունների 6/ Գործող իշխանությունները կարծես դեմ չեն այն իրավիճակին, երբ ստեղծվում է ճգնաժամ, հետո այդ մասին խոսում են ու անցնում-գնում է ամեն ինչ․ հայ ռազմագերիների՝ մինչ այժմ գերության մեջ լինելու, ՀՀ սուվերեն որոշ տարածքներ մինչ այժմ Ադրբեջանի հսկողության տակ լինելու հանգամանքները ասվածի վկայություններն են։ |
|
Ռազմական սադրանքների շարունակումն Ադրբեջանի կողմից | 1/ ինչու՞ ՀՀ ուժային հակազդեցություն ցույց չի տալիս ադրբեջանական սադրանքներին 2/ինչու՞ է բարձիթողի թողել բանակը 3/ ինչու՞ ասսիմետրիկ գործողություններ չի իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ |
1/ Ադրբեջանը չի փոխել իր վաղեմի գործելակերպը։ Երկու կարևոր խնդիր է լուծում։ Ահաբեկում է հայ բնակչությանը՝ ստիպելով նրան լքել իր հայրենիքը։ ՀՀ բնակչության վրա հոգեբանական ազդեցություն է թողնում, որ արագ կարգավորման պահանջ ստեղծվի։ 2/ Գործող իշխանություններն էլ կարծես դեմ չեն այս սադրանքներին, քանի որ իրենք էլ են ձգտում հնարավորինս արագ լուծել խնդիրը՝ առանց հայության շահերը հաշվի առնելու, դիվանագիտական լեքսիկոնը դրա վկայությունն է։ 3/ Կազմալուծված է բանակի ղեկավարությունը քաղաքական նկատառումներով։ Չունենք ԳՇ պետ, չունենք ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար։ 4/ Դիրքերը մինչ այժմ կահավորված չեն։ Խաղաղության դարաշրջանին Ադրբեջանը մոտենում է սպառազինություններն ավելացնելով և ռազմական ենթակառուցվածքը զարգացնելով։ 5/ Ադրբեջանը նախկինում ասում էր, որ պատերազմով վերցնելու է Արցախը, հիմնականում հասավ իր նպատակին, ասել է նաև, որ ՀՀ որոշ տարածքներ իր պատմական հայրենիքն է |
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
12:11 07-08-2019
«Մարտի 1»-ի գործի շուրջ զարգացումների թեմայով ասուլիսը․ ՈՒՂԻՂ․ Tert.am
2032 դիտում
21:10 06-04-2022
Մինչև վերջին շունչը պայքարելու ենք Արցախի համար․ «5165» շարժման բողոքի ակցիան կառավարության դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»