2032 դիտում
21:10 06-04-2022
Մինչև վերջին շունչը պայքարելու ենք Արցախի համար․ «5165» շարժման բողոքի ակցիան կառավարության դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 6-ին «5165» շարժումը և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով պաշտպանեցին Արցախի անկախության ճանաչման պահանջը։
Շարժման անդամները, որոնք օրեր առաջ հայտարարեցին Արցախի ճանաչման պահանջի մասին ու Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում պահանջագիր փոխանցեցին պատգամավորներին, հայտնեցին, որ արձագանք դեռ չեն ստացել ԱԺ-ից:
«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ պետք է իշխանություններին պարտադրել ճանաչել Արցախի անկախությունը։
«Ադրբեջանի հանրապետությունը միշտ հայտարարում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ, ուզում եմ ասել՝ իրենք ճիշտ են, այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա Արցախի Հանրապետություն, որը գերկարևոր ճիգեր է գործադրում ապացուցելու համար աշխարհին, որ ինքն էլ իրավունք ունի ապրելու: Սա առաջին քայլն է, որով մենք հնարավորություն կտանք ապագայում մեր սերունդներին պայքարելու Արցախի համար։ Հարյուրավոր ազգեր ու երկրներ կրել են հարյուրավոր պարտություններ, բայց նորից ոտքի են կանգնել և հասել շատ ավելիին, քան մինչ պատերազմն են ունեցել: Չի՛ կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով, պետք է վերստին ուժ գտնենք ու պայքարենք Արցախի ազատագրման և ինքնուրույնության ճանաչման համար։ Առանց Արցախ չկա Հայաստանի անվտանգություն, սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ։ Եթե այսօր մենք զիջում ենք Արցախը, վաղը զիջում ենք Սյունիքը, հետո էլ Երևանը։ Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Արցախը հայի պատվի խնդիրն է, մենք թույլ չենք տալու, որ Արցախը երբևէ լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ մինչև վերջին շունչը պայքարելու են Արցախի համար:
Շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանն էլ նախ նշեց, որ իրենց համար հիմա նպատակ է ժողովրդին, հասարակական ու քաղաքական գործիչներին միավորելը և ոտքի հանելը:
«Սա քաղաքական ակցիա չէ, մեր պայքարը ներկուսակցական չէ, այլ ազգային օրակարգի հարց է։ Մենք ուզում ենք այս կարևորագույն հարցի շուրջ ժողովրդի արթնացում ապահովել: Ուզում ենք ուղերձ հղել Բրյուսել, որ Արցախի ինքնորշման իրավունքը արցախցիներինն է, և ոչ-ոք՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու փաստաթուղթ կամ անելու հայտարարություն»,-ասաց նա՝ հավելելով, որ «5165» շարժումը տարբեր բնույթի իրազեկման ու բողոքի ակցիաներով հանդես կգա առաջիկայում ևս:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով՝ ողջունելի են այն բոլոր նախաձեռնությունները, որոնք միտված են այս օրհասական ու պատմանական ժամանակներում հայրենիքը թշնամուց ազատագրելուն:
«Այսօր Բրյուսելում նախատեսված է հայ ժողովրդի երկու թշնամիների` Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի, հանդիպումը, որին նախորդում են իրադարձություններ, որոնք պատմական փաստեր են։ Պատմանական փաստ է այն, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայկական կողմին փոխանցել է 5 կետից կազմված առաջարկություն, որի վերաբերյալ Հայաստանի վաչապետը ու ՀՀ արտգործնախարարը հայտարարել են՝ առարկություն չունեն։ Այսինքն, պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծված փաստաթղթի վերաբերյալ հայկական իշխանությունները որևէ առարկություն չունեն։ Սա նշանակում է, որ իրենք միասին են գրել այդ փաստաթուղթը կամ իրենց շահերը համընկնում են այս հարցում։ Այդ հանդիպումից առաջ մարտական գործողություններ են տեղի ունեցել Արցախում, որի ժամանակ զոհվել են հայ զինծառայողներ, այս ընթացքում Արցախի պաշտպանության բանակից միայն զորացրումներ են իրականացվել, բանակը չի համալրվում ո՛չ զինվորներով, ո՛չ զինտեխնիկայով: Մեր ժողովրդի համար հիմա բախտորոշ ժամանակաշրջան է, քանի որ հիմա ԼՂ խնդրի վերջնական ամրագրմանն է միտված, ոչ մի կերպ չի կարելի դա թույլ տալ: Արցախը պետք է լինի անկախ պետություն»,-ասաց նա:
«5165» շարժման ակցիայի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ, «Արար»-հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն էլ խոսեց Փառուխում տեղի ունեցածի մասին:
«Մենք հիմա իսկապես հայտնվել ենք մեր պետության ու ժողովրդի համար օրհասական կետում: Մենք դա վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ենք թույլ տվել մեր անտարբերությամբ: Այո, մենք պարտվել ենք պատերազմում, սակայն պարտությունը պատերազմում իրականում վերածվել է համազգային աղետի, որովհետև պարտությունից հետո գործող իշխանությունը հետևողականորեն օգտագործել է այդ պարտությունը մեզ բարոյալքելու, ընկճախտի մղելու, մեր ուժերը ջլատելու, մեզ համոզելու, որ մենք այլևս երբևէ չենք կարող ոտքի կանգնել։ Փառուխում հայելային հետքաշում պայմանավորված, մենք հետ քաշվեցինք, թշնամին մտավ մեր դիրքերը։ Դա է կոչվում հայելային հետքաշում Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ։ Եթե թույլ տանք, որ այս իշխանությունը շարունակի իր գործելաոճը, ապա հայելային հետքաշմամբ մենք հետ ենք քաշվելու և այստեղ՝ մեր կանգնած տեղը, կանգնելու է թուրքը»,-ասաց Չալաբյանը:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կողմից բարձացված հիմնական սկզբունքը հետևյալն էր.
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որևէ մեկին չեմ տվել մանդատ կամ ձայն, չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել՝ լինի դա ՀՀ տարածք, որը նույնպես վտանգված է, թե լինի դա Արցախը: Աշխարհի ոչ մի կետում Փաշինյանն իրավունք չունի խոսել իմ և իմ այլ համաքաղաքացիների անունից»։
«Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն էլ նոր էր վերադարձել Արցախից, նա կարևորեց անվտանգային ու հումանիտար խնդիրները, որոնց առաջ հիմա կանգնած է Արցախը:
«Մենք, փաստորեն, վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն կորցրել ենք հազար հեկտարից ավելի տարածք: Եթե նման իրավիճակ լիներ մի քանի տարի առաջ, ապա մեծ արձագանք կստանար, իսկ այսօր տարբեր միջոցներով՝ մանիպուլյացյաներով ու ԶԼՄ-ներով, փորձում են մեղմացնել այն պայթունավտանգ իրավիճակը, որն առկա է Արցախում»,-եզրափակեց նա:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
820 դիտում
19:09 02-10-2023
Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի համար․ 5165 շարժում
2024 դիտում
23:40 16-03-2022
Կայացավ «5165 շարժման» մամուլի ասուլիսը Արցախի հարցում վերջին զարգացումների թեմայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
790 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»