61381 դիտում
13:38 17-03-2022
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Nissan Teana-ում ընթացքում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր, մեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Էդուարդ Ա-ի կողմից վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայում դեպի Երևան ընթանալիս Ոսկեպար բնակավայրի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարնեը մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Իսկ Էդուարդ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, ավագ հետաքննիչի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+