1346 դիտում
10:33 19-03-2022
Կառավարության հերթական քայլը լրատվամիջոցների դեմ. «ժողովուրդ»
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը հերթական անգամ հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի իրական նպատակը լրատվամիջոցների աշխատանքին վնասելն է: Գործադիրը հանդես է եկել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Այժմ գործող կարգավորումների համաձայն՝ դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում: Սակայն նրանք ցանկանում են փոխել այս կարգավորումը եւ ամրագրել, որ, մամուլի փոխարեն, այն տպագրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Որպես հիմնավորում կառավարությունը նշում է, թե 3000 տպաքանակ ունեցող մամուլ այս պահին ՀՀ-ում չկա, ուստի օբյեկտիվորեն հնարավոր չէ պահպանել նշյալ օրենսդրական պահաջը: «Բացի այդ, նույնիսկ այդպիսի փաստացի հնարավորության առկայության դեպքում ժամանակակից տեխնիկական զարգացվածության, պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի եւ հարթակների կատարելագործման պայմաններում մրցույթների վերաբերյալ հայտարարությունը մամուլում տպագրելու անհրաժեշտությունը վերանում է, քանի որ նախատեսված նպատակին կարելի է հասնել նաեւ այլ եւ բավական արդյունավետ միջոցով»,- նշված է գերժամանակակից կառավարության ձեւակերպման մեջ:
Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունն այսկերպ փորձում է նսեմացնել ավանդական՝ տպագիր մամուլի դերը: Սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պետություններն անգամ գումար են հատկացնում տպագիր մամուլի պահպանման համար: Մշակութային, քաղաքական մի շարք միջոցառումների ծանուցումներն արվում են հենց տպագիր մամուլի միջոցով, էլ չենք ասում, որ տարբեր երկրներում երկարամյա թերթերը գուցե նվազ տպաքանակով, բայց, այնուամենայնիվ, շարունակում են տպագրվել: Սակայն նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որ փակել է իր «Հայկական ժամանակ» օրաթերթը, ամեն ինչ անում է, որ մյուս թերթերն էլ փակվեն «ինձանից հետ՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2008 դիտում
20:43 05-10-2019
Ռուստամ Բադասյան. Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ
1027 դիտում
09:09 03-02-2021
Հերթական օրինագիծն՝ ընդդեմ լրատվամիջոցների․ «Ժողովուրդ»
3174 դիտում
08:58 11-04-2018
Արմեն Սարգսյանը միացել է լրատվամիջոցների դեմ արշավին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»