211652_close_icon
views-count1666 դիտում article-date 23:05 31-03-2023

Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները. Գեղամ Մանուկյան

Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան  իր էջում ուղիղ միացմամբ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ով խմբակցության այլ անդամների հետ այցելել է Տեղ գյուղ․

«Տեղ համայնքը անցնելուց հետո դեպի Բերձոր ճանապարհը փակ է ոստիկանների կողմից, հրաման կա որևէ մեկին չթողնել անցնել։ Նույնիսկ Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։

ԱԱԾ երեկվա հայտարարությունը ամբողջությամբ չի արտահայտում, ավելի շուտ մանիպուլացնում է իրավիճակը։ ԱԱԾ հաղորդագրությունը կես ճշմարտությունն է ներկայացնում։ Որոշակի կառույցների անգործության, չծրագրված աշխատանքի հետևանքով թշնամին հանգիստ առաջխաղացում է ունեցել»,-ասել է Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր