211652_close_icon
views-count1709 դիտում article-date 13:09 29-03-2022

Ստամբուլում ընթանում են բանակցությունները Մեդինսկու և Արախամիայի միջև

Ստամբուլում մեկնարկել է Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու եւ ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիայի դեմ առ դեմ բանակցությունները: Այս մասին tass.ru-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

Ավելի վաղ պատվիրակություններին դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստամբուլում ընթացող բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է մարտի 7-ից ի վեր։

Նմանատիպ նյութեր