1676 դիտում
19:48 03-04-2022
Մենք հավատում ենք, որ ձեր մեջ չի մարել պայքարի ոգին. ԱԺԲ
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Ըստ հավաստի տեղեկությունների, Արցախում ոչ հրապարակային կերպով ստորագրահավաք են անցկացնում Ռուսաստանին միանալու հարցով։
Այս դավաճանությունը տեղի է ունենում պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ և, բնականաբար, Փաշինյանի վարչակազմի համաձայնությամբ։
Դիմում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին և հորդորում ամեն գնով ու կերպով խափանել այս հակապետական ու հակահայ գործողությունը։
Զգուշացնում ենք նաև, որ դավաճանական ստորագրահավաքը կարող է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արցախաբնակ հայության ցեղասպանության և Արցախի վերջնական հայաթափման համար։
Արցախում բնակվող սիրելի' հայրենակիցներ
Մենք չենք հավատում, որ մի խումբ տականքներ կարող են մոլորեցնել ձեզ և մոռացության և ուրացման մատնել Հայաստանին վերամիանալու նպատակով 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը, հանուն դրա իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր մարտիկների և պատերազմների անմեղ զոհերի արյունն ու հիշատակը, համայն հայության նվիրական իղձն ու տառապանքը։
Մենք հավատում ենք, որ ձեր մեջ չի մարել պայքարի ոգին և կորցրած Հայրենիքը վերադարձնելու սրբազան ձգտումը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
13:25 21-12-2014
Մենք հավատում ենք ձեզ` երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը