58733 դիտում
19:55 06-04-2022
Ինչո՞ւ էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել Վանաձորի թիվ 5 համաբուժարան և ինչ խոստացավ աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 6-ին,Վանաձորի թիվ 5 համաբուժարան էին այցելել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը։
Այցի նպատակն էր ծանոթանալ համաբուժարանում տեղի ունեցած բարեփոխումներին։ Տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը ներկայացրեց բարեփոխումները, որոնք սկիզբ են առել դեռևս 2018-ից, իսկ վերջին 10 ամսում` առավել ինտենսիվ են ընթացել։
Հյուրերը շրջեցին բուժհաստատության շենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին։ Մարզպետ Ա.Խաչատրյանը զրուցեց բնակիչների հետ,որոնք իրենց շնորհակալությունը հայտնեցին տնօրեն Գ.Մարտիրոսյանին և աշխատակիցներին` բնակչությանը բարեհամբույր աջակցելու և բուժման համար առավել լավ պայմաններ ստեղծելու համար։
Մարզպետ Ա.Խաչատրյանը, լսելով տնօրեն Գ.Մարտիրոսյանի և բնակիչների խնդրանքը, խոստացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել ռենտգեն սարքավորման բացակայության խնդիրը։ Վարչության պետ Ռուզաննա Խաչատրյանն էլ իր խոսքում նշեց, որ միտում կա առաջնային օղակը հզորացնելու։
Հանդիպման ավարտին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին դիմելով` Տարոն 4 թաղամասի հիվանդները նշենցին, որ Տարոն 4 - Տարոն 2 երթուղին չի գործում, մի քանի տրանսպորտ են փոխում, որ հասնեն համաբուժարան։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
13675 դիտում
12:51 06-10-2016
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից. նոր մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը