211652_close_icon
views-count3245 դիտում article-date 21:20 07-04-2022

Պուտինը չի փոխել իր հիմնական նպատակը. մեծ ճակատամարտ ենք սպասում Դոնբասում. Ստոլտենբերգ

Tert.am-ը գրում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր հիմնական նպատակը՝ վերահսկողության տակ առնել Ուկրաինան, և հիմնական ուժերը տեղափոխում է Դոնբասը գրավելու համար։ Այս մասին նա ասել է Բրյուսելում նախարարների հանդիպումից հետո, հայտնում է eurointegration.com.ua-ն։

«Այս պատերազմին վերջ տալու ամենադյուրին ճանապարհն այն է, որ նախագահ Պուտինը դուրս բերի բոլոր զորքերը և լրջորեն դիվանագիտական ջանքեր գործադրի դիվանագիտական լուծում գտնելու համար:Բայց մենք պետք է իրատես լինենք, և որևէ նշան չկա, որ նախագահ Պուտինը փոխել է իր առաջնային նպատակը՝ վերահսկողության տակ առնել Ուկրաինան և մարտի դաշտում հասնել նշանակալի ռազմական հաղթանակների»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի տեսնում ռուսական նահանջը, այլ միայն վերախմբավորում՝ փոխելով իրենց ուժերի դիրքերը, Ուկրաինայի հյուսիսից շարժվելով դեպի արևելք։

«Մենք մեծ ճակատամարտի ենք սպասում Դոնբասում, այդ իսկ պատճառով դաշնակիցներն այսօր նշել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նմանատիպ նյութեր