211652_close_icon
views-count1099 դիտում article-date 14:04 09-04-2022

Հայաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն:

«Ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է անցկացվել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն ու Կիպրոսի աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝ առաջիկա բանակցությունների հետ կապված»,- գրել է Դեմետրիուն:

Նմանատիպ նյութեր