5967 դիտում
15:35 09-04-2022
Կրեմլը փոխել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» հրամանատարին. BBC
Կիևից ռուսական զորքի նահանջելու և պատերազմում «նշանակալից կորուստներ» կրելու պայմաններում Կրեմլը փոխել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» հրամանատարին: Հաղորդում է BBC-ին։
Ըստ BBC-ի անանուն աղբյուրի, նոր հրամանատար է նշանակվել Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային զինտարածքի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը:
BBC-ն նշում է, որ Դվորնիկովն ունի մարտական գործողությունների կառավարման մեծ փորձ, նա ժամանակին ղեկավարել է Սիրիայում տեղակայված ռուսական ստորաբաժանումները:
Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի, Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների հիմնական պատճառն «Ուկրաինայում պատերազմին մասնակցող ռուսական տարբեր զինտարածքների փոխգործության վատ համակարգումն է»: Դվորնիկովի առջև դրվում է այս համակարգումն անհապաղ բարելավելու և իրավիճակը շտկելու խնդիր:
Բրիտանական ռադիոկայանի աղբյուրը հայտնել է, որ Կրեմլը բանակից պահանջում է անպայման ինչ-որ էական հաջողության հասնել մինչև մայիսի 9-ը, որը Ռուսաստանում նշում են որպես Հաղթանակի օր: Դրանով էլ բացատրվում է Ուկրաինայի հյուսիսից զորքը հանելու և Դոնբասի շուրջ կենտրոնացնելու հանգամանքը:
Անանուն աղբյուրի փոխանցմամբ, «Կրեմլի համար «հաջողություն» կարող է համարվել նաև բանակցությունների ընդունելի արդյունքը»:
Կրեմլը չի հայտնել փետրվարի 24-ին սկսված «հատուկ ռազմական գործողության» հրամանատարի անունը:
Պենտագոնի տվյալներով, Ռուսաստանն այսօր ունի հարձակումից առաջ Ուկրաինայի սահմանին մոտեցրած զինուժի 80-85 տոկոսը: Ենթադրվում է, որ այն կարող են համալրել ևս 60 հազար զինծառայողներ պահեստազորից: Կրեմլը պնդում է, որ գործողությանը մասնակցում են միայն սպաներ և պայմանագրային զինծառայողներ:
Կիևի, Չերնիգովի և Սումիի շրջաններից ռուսական բանակի հետքաշումը Կրեմլը ներկայացնում է ոչ թե որպես նահանջ, այլ «բարի կամքի դրսևորում, որը պետք է նպաստի խաղաղության բանակցություններին»:

Նմանատիպ նյութեր
4059 դիտում
08:55 18-04-2021
Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայանը հայկական կողմի համար ողբերգական ելքով օպերացիայի մասին
766 դիտում
16:20 20-04-2023
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու կանխումը հատուկ ռազմական օպերացիայի նպատակներից մեկն է․ Պեսկով
Այս բաժնից
1285 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
919 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
877 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը