211652_close_icon
views-count2297 դիտում article-date 16:55 13-04-2022

Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել․ 1 զոհ, 3 վիրավոր

Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին երեկ երեկոյան սահմանապահների միջև փոխրաձգություն է տեղի ունեցել, որը ժամեր անց կրկնվել է։ Հաղորդվել է վիրավորների մասին։ Ավելի ուշ Տաջիկստանի իշխանությունները հայտնել են, որ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված սերժանտ, 27-ամյա Զոիր Սաիդումարվը հիվանդանոցում մահացել է։ Այսօր նա հուղարկավորվել է հայրենի գյուղում։ Գրում է «Ազատությունը»։

Ղրղըզական կողմից, ըստ առողջապահության նախարարության, երեք մարդ է վիրավորվել, որոնցից մեկը քաղաքացիական անձ է։

Բիշքեկը պնդում է, որ տաջիկստանցի զինվորականները Ղրղըզստանի տարածք են մտել, ինչն էլ միջադեպի պատճառ է դարձել։ Ավելի ուշ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակն ու հետ քաշել ուժերը։

Երկու երկրների միջև սահմանի երկարությունը 970 կիլոմետր է, որից սահմանագծված է 520 կիլոմետրը։ Չհստակեցված հատվածներում հաճախ են միջադեպեր գրանցվում։ Ամենախոշոր բախումը տեղի է ունեցել անցած տարի․ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ երկու կողմից 55 մարդ էր զոհվել, մոտավորապես 200-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր