1929 դիտում
21:56 16-04-2022
Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են. Բագրատ Սրբազան
Բոլորիդ սրտերը թող միայն հաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։
Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։
Այն առաքյալները, որ Հիսուսի հետ ամեն օր ապրում էին, այն առաքյալները, որ Հիսուսի հետ անցան, մեծամասամբ, փառքի ճանապարհով, հենց հասավ դժվարության ժամը, մեկը դավաճանեց, մեկը ուրացավ, մյուսները փախուտ տվեցին։
Անշուշտ, հետո, երբ նորից տեսան արդեն հաղթանակած, հարություն առած վարդապետին, բոլորը վերստին հավաքվեցին։
Սա մարդու իրական պատկերն է, այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում․ փառքի ու հաղթանակի ժամանակներին բոլորը մեր Հայաստանի ու Արցախի շուրջն էին, դժվարության ու խոցման ժամին ոմանք դավաճանում են, ոմանք ուրանում են, ոմանք էլ փախուսստ են տալիս։
Ես հավատում եմ մեր համընդհանուր ՀԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։
Չեմ կասկածում, որովհետև ուզում եմ ոչ միայն պատմել Հիսուսի պատմությունը, այլ ապրել այն ամբողջությամբ՝ Իր արյունով, Իր խաչով և ապա Իր հաղթանակով։ Մեզ համար ուրիշ տարբերակ չկա։
Ով չի հավատում այդ տեսիլքին, նա ոչ հայության հետ կապ ունի, ոչ Աստծու հետ կապ ունի, ոչ ժառանգության հետ կապ ունի, ոչ ճախրանքի ու սխրանքի հետ կապ ունի, նա մթության մեջ եկող գող է, նա համբույրով ու փողով դավաճանող է, ինչպես այսօրվա «հերոսը»։
Այս խավարի միջից հարության լույսը մեզ կոչում է հաղթանակի և կոչում է ասելու․ «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ մեղնից, բայց ոչ թե մեր կամքը, այլ քո՛նը թող լինի»»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
17:19 16-04-2022
Այս օրերը դավաճանության և ուրացումի, մեր ինքնության վաճառքի օրեր են. Տավուշի թեմի առաջնորդ
1099 դիտում
16:17 12-05-2024
Մեր դիմաց ծանր, բարդ օրեր են, բայց չկա ոչինչ, որ կարող է մեզ հետ պահել մեր իղձերի իրականացումից. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1114 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ