40738 դիտում
15:46 17-04-2022
Երևանում կոտրել են հայտնի «Վենետո» հագուստի սրահի ապակին և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, Երևանում թալանել են հայտնի խանութներից մեկը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Նալբանդյան փողոց 96 հասցեում գործող «Վենետո» հագուստի խանութի ապակիները կոտրված են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
ժամանել է նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը և փորձաքրեագետը:
Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 01:00-ի սահմաններում կոտրել են նշված խանութի ապակիները, մտել ներս և այնտեցից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
31328 դիտում
22:29 05-09-2017
Երևանում կոտրել են նախարարներից մեկի իրավախորհրդատուի BMW-ի ապակին և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար