34082 դիտում
19:00 23-04-2022
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 34-ամյա վարորդը Lada-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Թորգոմ Խ.-ն՝ իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ քաղաքի Անտառտնտեսություն թաղամասում ինքնավթարի է ենթարկվել և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելու ժամանակ, նրա վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+