19359 դիտում
20:43 24-04-2022
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. երկաթյա թիթեղով բարձված Iveco-ն կոտրել է քարե պարիսպը, այնուհետև բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում, Iveco մակնիշի ավտոմեքենան, Աշտարակ-Մուղնի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, այնուհետև բետոնե բարձրավոլտ էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի, ավագ տեսուչ Նորայր Թադևոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական դասակի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել երկաթյա թիթեղներով, և վնասվել է բնակչի ոչ միայն քարե պարիսպը, այլ նաև մրգատու մի քանի ծառ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+