1744 դիտում
10:43 26-04-2022
Մարդու անունը պետք է գրել մեծատառով․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես հայտնի է, ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր կան, որոնք մարդկանց անունները գրում են փոքրատառով: Իբր, տեսե՜ք, թե որքան եմ ես արհամարհում այդ անձնավորությանը, որ արժանի չեմ համարում նրա անուն-ազգանունը գրել մեծատառով: Երբ ես հորդորեցի այդպես չվարվել, անգամ իմ ֆեյսբուքյան ընկերները, որոնց մեջ օդիոզ դեմքեր չկան, սկսեցին առարկել՝ ընդհանուր առմամբ դու ճիշտ ես, բայց այսինչը կամ այնինչը մարդ չեն եւ, հետեւաբար, բոլոր հիմքերը կան նրանց այս ձեւով ստորացնելու: Դա նման է ցանկացած վատ արարքի «արդարացումներին»: Օրինակ, «իհարկե, ծխելը կամ հայհոյելը վատ բան է, բայց ախր հոգուս վրա էր հասել, էլ դիմանալ չէր լինում»:
Մինչդեռ մանր, այսրոպեական հաճույքը, որը մարդը ստանում է ծխելուց կամ անունները փոքրատառով գրելուց, չի համեմատվի մարմնի եւ հոգու համար հեռու գնացող բացասական հետեւանքների հետ: Հայաստանյան քաղաքական գործիչները, ինչպես նաեւ Ալիեւը, Պուտինը կամ Էրդողանը չեն տուժում այդ վերաբերմունքից, տուժում է փոքրատառով գրողը: Վիրավորելով որեւէ մեկի (նույնիսկ վերջին սրիկայի եւ հանցագործի) մարդկային էությունը՝ վիրավորում ես, վնաս ես տալիս ինքդ քեզ: Ճիշտ նույն ձեւով, եթե որեւէ երկրի անունն ես փոքրատառով գրում, ուրեմն դու քո՛ պետությունը չես հարգում: Ի՞նչն է ավելի հեշտ՝ Ադրբեջանին հաղթե՞լը, թե՞ այդ պետության անունը ֆեյսբուքում փոքրատառով գրելը:
Այս ամենը ես հիշեցի, որովհետեւ վերջերս նույն ֆեյսբուքում տեսա, որ աղճատված հոգի ունեցող ինչ-որ մարդիկ իրենց դուր չեկող պատգամավորի նկարը փակցրել էին կենդանու մարմնի վրա, եւ նույն հոգեկան ախտերով տառապող օգտատերերը սկսեցին այդ լուսանկարը տարածել: Դա նույնքան նողկալի է, որքան կենդանի մարդկանց անուններով ծաղկեպսակներ դնելը: Սպասելի է, որ հիմա էլ են ինձ առարկելու՝ «բա որ նա, բա որ նրանք…» հայտնի երգի մոտիվներով:
Բայց ես հստակ սահման եմ տեսնում այս կամ այն պատգամավորի գործունեությունը չընդունելու, անգամ նրա խուլիգանական վարքագիծը դատապարտելու եւ որեւէ մարդու մարդկային էությունը մերժելու մեջ: Եթե որեւէ մարդ իրեն տգեղ արարքներ է թույլ է տալիս, ապա, կարծում եմ, մեր խնդիրը պետք է լինի տվյալ անձի արարքների վրա տվյալ մարդու եւ հասարակության ուշադրությունը դարձնելը: Շատ հավանական է, որ դա իրեն չի փոխի կամ որ նա չի էլ ընդունի իր սխալները՝ դարձյալ «բա որ նրանք» արդարացումով: Բայց իմ գործը որեւէ մեկին վերադաստիարակելը չէ, իմ գործը (թող վերամբարձ չհնչի) մեր հասարակության մեջ բարի զգացմունքներ արթնացնելն է:
Բռնությունը (հոգեբանական եւ ֆիզիկական), ցինիզմը, անհավատությունը, ատելությունը, ուրիշին ցավ պատճառելու մոլուցքը նոր բան չեն այս աշխարհում: Պարզապես սոցցանցերի դարաշրջանն աննախադեպ հնարավորություն է տալիս մարդկանց անկեղծորեն արտահայտելու այդ զգացմունքներն ու որակները: Ավելին՝ դրանք այսօր ամենալավ վաճառվող ապրանքն են: Առավել եւս՝ դրան պետք է հակազդել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
25093 դիտում
14:56 12-06-2015
Սիրված մտավորական, բժիշկ և մեծատառով մարդ Կառլեն Եսայանի մասին կարելի է ասել՝ ինձ բացակա չդնեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»