1315 դիտում
17:50 26-04-2022
Մեր ուժն այս պահին միասնականության մեջ է, ոչ թե այս կամ այն իշխանավորի. Արսեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։
Երգիչ Արսեն Գրիգորյանն էլ խոսեց այն մասին, որ շատ անգամ են իրեն հարցնում՝ դու մշակույթի մարդ ես, ի՞նչ գործ ունես այս ամենի հետ. «Ես զարմանում եմ այդ հարցից, քանի որ հիմա լուծում չի կարող լինել, եթե ժողովուրդը չարթնանա, չէ՞ որ սա մեր պետության գոյության խնդիրն է: Եթե յուրաքանչյուրս չմտածենք, որ մենք պետք է ներդրում ունենանք այդ հարցում, ապա տանուլ կտանք։ Շատերն ամեն տեղ երկու մասի են բաժանված, ասում են՝ քո ինչ գործն է։ Բա ո՞ւմ գործն է։ Շատերն ասում են հիմա, որ երգիչը թող իր գործով զբաղվի, խոհարարը՝ իր, բայց եթե մենք հայրենիք չունենանք, ո՞ւմ համար պիտի երգենք կամ ճաշ եփենք։ Մեր ուժն այս պահին միասնականության մեջ է, ոչ թե այս կամ այն իշխանավորի: Վստահ եմ՝ մեր մեջ ազնիվ ու ազգային գենը շատ է: Մենք ոչ մեկի համար ծառա չենք լինելու, ոչ աջի, ոչ էլ՝ ձախի»։
Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետիք Չալաբյանը և էդգար Ղազարյանը ելույթներից հետո լսեցին ներկաների կարծիքները, պատասխանեցին բարձրացված հարցերին: Հանրային քննարկումները կրելու են շարունակական բնույթ. ապրիլի 26-ին` 19։30-ին, Կոմիտասի Պրագայի այգում տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
955 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1315 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ