211652_close_icon
views-count1383 դիտում article-date 19:34 04-05-2022

Հնգամարտում ձիավարությունը որպես մրցաձև այլևս կենսունակ չէ

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր,  ֆրանսիացի  Պիեռ դը Կուբերտենը  1912թ. մրցումների ծրագրում  ընդգրկել  է նաև ժամանակակից հնգամարտը: Այդ մարզաձևն իր մեջ ներառում է սուսերամարտ, հրաձգություն, լող, կրոսավազք և ձիավարություն մարզաձևերը:

Մեր օրերում մարզաշխարհի շատ մարդիկ դեմ  են ձիասպորտին և այն փոխարինել են ցանկանում յուրօրինակ արգելավազքով:

Ժամանակակից հնգամարտի միջազգային միությունը (UIMP)  բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ մանրակրկիտ քննարկումների արդյունքում ստացել է  60 առաջարկ: Մասնավորապես  հավանության է արժանացել  խոչընդոտների հաղթահարում մրցաձևը:

Ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մարզիկների կարծիքները, բժշկական դիտարկումները ( ծանրաբեռնվածություն, վնասվածքներ,  հակադոպինգային միջոցառումներ և այլն ), հեռուստատեսության, լրատվամիջոցների և մարքեթինգի հնարավորությունները։

Փորձարկումները կսկսվեն հունիսի վերջին, երբ  Անկարայում կավարտվի հնգամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Ձևաչափը լիովին  հաստատված չէ: Կարգը պետք է համապատասխանի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պահանջներին:

2024թ.   Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերից հետո արգելքների հաղթահարումը  վերջապես կարող է դառնալ ժամանակակից հնգամարտի հինգերորդ մրցաձևը։ 

Մարզաձևի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ ասվում է, որ ժամանակները փոխվել են, օլիմպիական ծրագիրը տարիների ընթացքում  առաջադիմել է: Նոր փորձարկումը աննախադեպ  է, քանզի հնգամարտում  ձիավարությունը որպես մրցաձև  այլևս կենսունակ չէ:

Վերջնական որոշումը կկայացնի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովը:  

Նմանատիպ նյութեր