211652_close_icon
views-count2590 դիտում article-date 19:15 26-05-2014

Ձիավարությունը` ժամանց և բուժում

Դեռևս հնագույն ժամանակներից ձիավարությունը եղել է ոչ միայն ժամանցի միջոց և սպորտաձև, այլև մի շարք հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ տարբերակ: Հիպոկրատը հիպոթերապիան անվանել է «բնական մարմնամարզություն» ու հաստատել, որ եթե վիրավոր ու հիվանդ մարդիկ ձիավարում են, ապա ավելի արագ են բուժվում: Նա նաև նշել է, որ ձիավարությունն օգնում է մարդկանց ազատվել բացասական մտքերից: Ավելի ուշ ֆրանսիացի գիտնական Պեռռոն հաստատեց, որ հիպոթերապիան նպաստում է արյան շրջանառության ու շնչառական համակարգի լավացմանը: Պարզվել է, որ ձիավարությունը օգնում է նաև կաթվածահարության ու անդամալույծ օրգանների վերականգնմանը՝ հետվիրահատական փուլում: Այն նաև օգտակար է աուտիզմի ու որոշ հոգեկան հիվանդություների (նևրոզներ, դաունիզմ), ինչպես նաև սոցիալական այլ ադապտացիաների խանգարումների դեպքում: Ապացուցվել է, որ աուտիզմով տառապող երեխաների բուժման համար հիպոթերապիան ավելի արդյունավետ է, քան դելֆինաթերապիան: Ձիերն օգնում են մարդկանց ձերբազատվել նաև տարբեր ֆոբիաներից և տագնապային իրավիճակներից: Առօրյա հոգսերից կտրվելու, նյարդերը թուլացնելու և հանգստանալու համար ձիով զբոսանքն անփոխարինելի է: Նվիրեք ձեզ նման հանգիստ 50% զեղչով` http://biglemon.am/hy/konniy-sport-i-restoran-jokey-hovik-hayrapetyan-so-skidkoy

Նմանատիպ նյութեր