14482 դիտում
23:35 05-05-2022
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Land Rover-ը, Nissan-ը, Honda-ն, Opel-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 33/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Սաղաթելյանի վարած Honda մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Խաչատուրյանի վարած Nissan մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արթուր Հակոբյանի վարած Land Rover մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Պողոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Պողոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Անաստասիա Մաքսիմենկոն, Honda-ի վարորդ Վ. Սաղաթելյանը, նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 19-ամյա Ն. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, իսկ Land Rover-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1 վաշտի պարեկները՝գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Վթարի մասին պարեկայի ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+